ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է այն կարևորությունը, որ Հայաստանը շարունակի ստեղծել հարմարավետ ռեժիմ ռուսաստանյան ներդրողների համար։
Միշուստինը երկուշաբթի հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ստեղծել հարմարավետ ռեժիմ ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», - ասել է Միշուստինը հանդիպման ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1048147