Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սպանության փաստով քննություն է սկսել խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար Էնն Վիդեկոմբի մահից հետո, հաղորդում է Bloomberg-ը:
Նախկինում Պահպանողական կուսակցության կառավարությունում քրեակատարողական համակարգի հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնող 78-ամյա Վիդեկոմբին մահացած են գտնել Դևոն կոմսության Նյուտոն Էբոթ քաղաքի մոտակայքում գտնվող Հեյտորի իր տանը:
Ոստիկանության տվյալներով՝ ահազանգը ստացվել է հինգշաբթի՝ հուլիսի 9-ին, 11:40-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ ծանր վնասվածքներով։
Ոստիկանությունը սկսել է կասկածյալի որոնումները, որն, ըստ ենթադրության, սպիտակամորթ տղամարդ է և առնչություն ունի հանցագործության հետ:
Էնն Վիդեկոմբը գրեթե 30 տարի ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում: Խորհրդարանից հեռանալուց հետո նա դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Brexit կուսակցությունից, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Reform UK կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը։
Source: https://news.am/hy/news/1049168