Mastercard-ը և Yandex Go-ն հայտարարել են Հայաստանում նոր ռազմավարական համագործակցության մասին. ընկերությունները ներկայացնում են մի շարք հատուկ առաջարկներ՝ իրենց օգտատերերի և քարտապանների համար արտոնություններով։ Համադրելով Mastercard-ի անվտանգ վճարային տեխնոլոգիաներն ու Yandex Go-ի առաջատար թվային էկոհամակարգը՝ համագործակցությունը դարձնում է ամենօրյա ուղևորություններն ավելի շահավետ և խրախուսում անկանխիկ վճարումները։
Համագործակցությունն արտացոլում է Mastercard-ի և Yandex Go-ի ընդհանուր նպատակները՝ հետևողականորեն ընդլայնելու օգտատերերին ընձեռվող հնարավորությունները։ Ընկերությունները համատեղ նպաստում են Հայաստանում թվային տնտեսության զարգացմանն ու ժամանակակից վճարային լուծումների լայն կիրառմանը։
Համագործակցության շրջանակում Mastercard-ը և Yandex Go-ն Mastercard քարտապանների համար ներկայացնում են երեք հատուկ առաջարկ։
Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World Elite, World Black Edition և Business Preferred քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 50% զեղչով՝ Yandex Go-ի բոլոր սակագներով, բացառությամբ «Ստարտ» («Էկոնոմ») սակագնի։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։
Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World քարտերի (ներառյալ Mastercard Travel) քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 30% զեղչով՝ «Կոմֆորտ» և ավելի բարձր սակագներով․ մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard քարտերով վճարելիս օգտատերերը կարող են ամսական 1 ուղևորություն կատարել 5% զեղչով՝ «Բիզնես» սակագնով ուղևորվելիս։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 1 000 դրամ է։
«Yandex Go-ում կարևորում ենք համագործակցությունները, որոնք օգտատերերի համար ստեղծում են լրացուցիչ արժեք։ Mastercard-ի հետ համատեղ առաջարկները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ՝ համադրելով երկու ընկերությունների տեխնոլոգիական հնարավորությունները»,-նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
«Այսպիսի ռազմավարական համագործակցությունները Mastercard-ին հնարավորություն են տալիս քարտապանների համար արժեք ստեղծել ոչ միայն վճարման պահին, այլև նրանց առօրյայում։ Yandex Go-ի հետ այս համագործակցությունը մեր քարտապաններին տրամադրում է շոշափելի առավելություններ՝ միաժամանակ խրախուսելով անվտանգ և անխափան թվային վճարումների կիրառումը։ Ուրախ ենք այս նախաձեռնությունը ներկայացնել Հայաստանում և շարունակել ընդլայնել նորարարական վճարային լուծումների հասանելիությունը տարածաշրջանում»,-նշել է Mastercard -ի փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի տարածքային ղեկավար Դավիթ Զգուդաձեն։
Առաջարկները գործում են 2026 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ։ Առաջարկներից օգտվելու համար անհրաժեշտ է Yandex Go հավելվածում որպես վճարման եղանակ ընտրել ակցիային մասնակցող Mastercard քարտը և վճարումն իրականացնել անկանխիկ եղանակով։ Մինչև պատվերի հաստատումը հավելվածում կցուցադրվեն տվյալ ուղևորության համար հասանելի առաջարկները։
Source: https://news.am/hy/news/1051507