Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության Imedi Live հաղորդման եթերում հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Մենք հնարավորինս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ։ Ներուժը շատ մեծ է, և ամենակարևորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցման գործառույթի տեսանկյունից», — ավելացրել է Կոբախիձեն։

Source: https://news.am/hy/news/1050319