Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Source: https://news.am/hy/news/1051857