Իրանը աշխատում է Հորմուզի նեղուցի անցանելիության աստիճանական վերականգնման ուղղությամբ, նավագնացության մակարդակն արդեն հասել է նախապատերազմական ցուցանիշի 50%-ին, սակայն ԱՄՆ-ը լրջորեն խոչընդոտում է այդ գործընթացը։ Այս մասին հայտնել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերը։
«Դիմադրության մարտիկները վերջին երկու շաբաթվա ընթացքում կայունացրել են Հորմուզի նեղուցի կառավարումը և ապահովել դրա անվտանգությունը։ Նրանք նաև աստիճանաբար բացել են այն՝ ավելացնելով թողունակությունը մոտավորապես մինչև նախապատերազմական մակարդակի 50%-ը», - ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում իրանական IRIB հեռարձակող կորպորացիան։
Ռազմածովային ուժերը նաև նշել են, որ ԱՄՆ-ի միջամտությունները «տեղաշարժի երթուղիների որոշման» հարցում «լրջորեն խաթարում են նեղուցի աշխատանքի աստիճանական վերականգնման ընթացքը»։
Source: https://news.am/hy/news/1048903