Հնդկաստանում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մոտոցիկլների և սկուտերների վաճառքը հունիսին աճել է՝ հասնելով այդ ամսվա համար ռեկորդային մակարդակի։ Դրանք 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21,8%-ով՝ մինչև 2,6 մլն միավոր, հայտնել է Ավտոմոբիլային դիլերների ասոցիացիաների ֆեդերացիան (FADA)։

Ավտոմեքենաների մանրածախ վաճառքը 2025 թվականի հունիսի համեմատ աճել է 28,6%-ով՝ մինչև 410 853 միավոր։ Դրանց ընդհանուր ծավալում ռեկորդային մասնաբաժին՝ 40,4%, կազմել են այլընտրանքային վառելիքով աշխատող մեքենաները։ Դրանց աճող ժողովրդականությունը կապում են բենզինի և դիզվառելիքի գների զգալի բարձրացման հետ՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի հակամարտությամբ, տեղեկացնում է Business Standard թերթը։

Միաժամանակ գազաշարժիչային վառելիքով աշխատող ավտոմեքենաներին բաժին է ընկել 24,3%-ը, հիբրիդայիններին՝ 8,3%-ը, իսկ էլեկտրամոբիլներին՝ 7,8%-ը։

Source: https://news.am/hy/news/1048084