Թուրքիան ժամանակին Ռուսաստանից ձեռք բեված С-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը։

«Իմ ունեցած տվյալներով՝ С-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր, С-400-ներն ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ աշխատանք էր տարվում որոշ խնդիրների վերացման ուղղությամբ, հաղորդվել է, որ մինչև կեսգիշեր դրանք վերացվել են։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, մյուսները՝ Կատարը, ավելի լավ է սպասել պաշտոնական հայտարարությանը է», - գրել է պարբերականի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։

Ավելի վաղ նույն թերթը հայտնել էր, որ Անկարան որոնում է իրավական ձևակերպում, որը կբավարարի ԱՄՆ-ին, որպեսզի ազատվի ամերիկյան CAATSA պատժամիջոցներից և վերադառնա նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին, ինչի կապակցությամբ քննարկվում է ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցը Պարսից ծոցի երկրներից մեկին։ Oksijen թերթն իր հերթին С-400-ների հավանական գնորդ է անվանել ԱՄԷ-ին։

Source: https://news.am/hy/news/1049027