Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1052145