Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան նահանգում շոգի պատճառով տրանսֆորմատորի խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով շուրջ 68 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Ֆինիստեր դեպարտամենտի պրեֆեկտուրան։

«Հոսանքազրկումն այս պահին շարունակվում է. դեպարտամենտի հարավ-արևմուտքում գտնվող մոտ 68000 տուն դեռևս անջատված է էլեկտրամատակարարումից։ Տեխնիկական պատճառներով RTE էլեկտրացանցային օպերատորն այսօր չի կարողանա վերականգնել հոսանքը։ Տների վերամիացումը կիրականացվի ոչ շուտ, քան հունիսի 24-ը»,- նշված է իշխանությունների X-ի հայտարարության մեջ։

Անոմալ շոգի պատճառով չորեքշաբթի օրը Ֆրանսիայի 58 դեպարտամենտներում հայտարարվել է վտանգավորության բարձրագույն՝ «կարմիր», իսկ 31-ում՝ «նարնջագույն» մակարդակ։ Տապի պատճառով երկրում ժամանակավորապես դադարեցվել է կամ փոփոխվել գրեթե 10 հազար ուսումնական հաստատությունների աշխատանքային գրաֆիկը, սահմանափակվել է նաև երկաթուղային տրանսպորտի շարժը։ Վերջին տվյալներով՝ շոգի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, ևս 40-ը՝ խեղդվել են ջրամբարներում։ Այս ամենը նույնպես կապվում է չափազանց բարձր ջերմաստիճանի հետ։

Source: https://news.am/hy/news/1045466