Իրանական Ահվազ քաղաքի մերձակայքում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել է իրանական Fars գործակալությունը։
«ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Ահվազի մերձակա շրջաններում այս պահի դրությամբ երեք մարդ է զոհվել», — ասված է Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Իրանական պետական հեռառադիոընկերություն IRIB-ը, հղում անելով տեղական աղբյուրներին, նույն օրը հայտնել է նաև, որ Իրանի հարավարևելքում՝ Իրանշահր քաղաքի օդանավակայանի շենքում և թռիչքուղում, պայթյուն է տեղի ունեցել։ Նշվում էր, որ մեկ մարդ է զոհվել։
Source: https://news.am/hy/news/1048770