«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ են, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել:
Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել»։
Source: https://news.am/hy/news/1048665