ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է 365.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.43 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6763 դրամ (աճել է 0.02)։
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-411.5 դրամով, վաճառվում է 419.5–423 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում 4–4.54 դրամով, վաճառվում է 4.75–4.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 413 դրամով, վաճառվում է 416.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.33 դրամով:
Source: https://news.am/hy/news/1051569