Չինաստանն առաջին անգամ իրականացրել է Long March-10B (CZ-10B) կրող հրթիռի առաջին աստիճանի կառավարվող վերադարձն արձակումից հետո։ Այս մասին հուլիսի 10-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
«Չինաստանը հաջողությամբ արձակել է «Չանչժեն-10B» կրող հրթիռը՝ պատմության մեջ առաջին անգամ իրականացնելով կրող հրթիռի առաջին աստիճանի վերահսկվող վերադարձ», — նշվել է հրապարակման մեջ։
Հրթիռի փորձնական արձակումը կատարվել է Հայնան նահանգի Վենչան առևտրային տիեզերակայանից։ Առաջին աստիճանը երկրորդից անջատվելուց հետո հաջողվել է այն վերադարձնել ծովային հարթակ ցանցային համակարգի օգնությամբ։ Ինչպես նշել է գործակալությունը, այս արդյունքը դարձել է տեխնոլոգիաների զարգացման կարևոր քայլ։
Source: https://news.am/hy/news/1049070