Չինաստանի հարավում՝ Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում գտնվող Նանին քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ, ևս ինը մարդ համարվում է անհետ կորած, հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նանին քաղաքի փոխքաղաքապետ Դին Վեյը։

«Այս պահի դրությամբ Նանին քաղաքում (ջրհեղեղի հետևանքով), այդ թվում՝ Լյուլան ջրամբարի պատնեշի ճեղքման պատճառով, զոհվել է 39 մարդ, ևս ինը մարդ համարվում է անհետ կորած»,- հայտարարել է Դին Վեյը։

Նա հավելել է, որ ջրհեղեղի 39 զոհերից 26-ը մահացել են Հենչժոու գավառում գտնվող Լյուլան ջրամբարի պատնեշի ճեղքման հետևանքով։

Source: https://news.am/hy/news/1048768