Չորեքշաբթի առավոտյան նավթի գները շարունակել են աճել, քանի որ ներդրողները գնահատել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերյան Brent նավթի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում վաճառվում են մեկ բարելի համար 85.53 դոլարով, ինչը նախորդ փակման համեմատ ավելի է 0.80 դոլարով (0.94%)։ Երեքշաբթի օրը դրանք աճել են 1.43 դոլարով (1.7%)՝ մեկ բարելի համար հասնելով 84.73 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) օգոստոսյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0.52 դոլարով (0.66%)՝ մեկ բարելի համար հասնելով 79.86 դոլարի: Նախորդ նստաշրջանում դրանք աճել են 1.20 դոլարով (1.5%)՝ մեկ բարելի համար հասնելով 79.34 դոլարի:
Brent տեսակի նավթի գներն արդեն հասել են հունիսի 12-ից, իսկ WTI-ինը՝ հունիսի 15-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշներին։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ Վաշինգտոնը վերսկսում է Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ զինվորականները իրանական նավահանգիստների շրջափակմանը կանցնեն չորեքշաբթի օրը՝ Երևանի ժամանակով 00:00-ին։
Source: https://news.am/hy/news/1049883