Եվրոպացի պաշտոնյաները չեն ակնկալում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի զգալիորեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ նոր պատժամիջոցների կամ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու միջոցով։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Անկարայում Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հաջող կանցնի։ Աղբյուրներն իրենց կանխատեսումը հիմնավորել են ամերիկացի առաջնորդի «անկայունությամբ»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը տրամադրված են թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը։ Նա նշել էր, որ այս հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կանցկացվի հուլիսի 7-8-ը Թուրքիայում։
Source: https://news.am/hy/news/1048345