Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացում նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Report-ը։

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այս խնդրի իրականացման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի աշխատանքը կանոնավոր հիմունքներով շարունակվում է։

«Մենք այս համատեքստում նկատում ենք դրական դինամիկա։ Այսօրվա դրությամբ արդեն ընդունվել և երկու կողմերի կողմից հաստատվել են հանձնաժողովների գործունեությունը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը»,- ընդգծել է նախարարը։

Source: https://news.am/hy/news/1048771