Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ հումորային փոդքասթի ընթացքում հայտարարել էր, որ կցանկանար «ամուսնանալ, հանդիպել և սեքսով զբաղվել» ավստրալիացի երգչուհի Քայլի Մինոուգի հետ։

Bush Deep կատակերգական փոդքաստին մասնակցելու ժամանակ հաղորդավարը վարչապետին առաջարկել էր խաղալ հանրահայտ խաղ, որտեղ պետք է ընտրել, թե հայտնիներից ում հետ «սեքսով զբաղվել, ամուսնանալ և գնալ ժամադրության»։ Տարբերակների թվում էին Քայլի Մինոուգը, Նիկոլ Քիդմանը և Ռոնդա Բըրչմորը։

Սկզբում Ալբանիզին փորձել էր խուսափել պատասխանից՝ հիշեցնելով, որ ինքը ընդամենը կես տարի առաջ է ամուսնացել։ Սակայն հաղորդավարի համառ հարցերից հետո պատասխանել էր. «Իհարկե, Քայլին», ապա հավելել, որ Մինոուգին կընտրեր «բոլոր երեք կետերով էլ»։

Երկուշաբթի վարչապետի գրասենյակը տարածել է Ալբանիզիի հայտարարությունը, որում նա ներողություն է խնդրել։

«Ես անվերապահորեն ներողություն եմ խնդրում այս մեկնաբանությունների համար», — ասված է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ։

Ինչպես նշում է բրիտանական Guardian թերթը, վարչապետի հայտարարությունները քննադատության ալիք են բարձրացրել ավստրալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

Source: https://news.am/hy/news/1048038