ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի առևտրային ներկայացուցչին 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահ Լուլան ու իր կառավարությունը Միացյալ Նահանգների հետ անազնիվ բանակցություններ են վարել։ Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ինչպես ամերիկացիներին, այնպես էլ հենց բրազիլացիներին։ Անցած մեկ տարվա ընթացքում Լուլան սեփական էգոն վեր է դասել Բրազիլիայի ժողովրդի շահերից, և այս մաքսատուրքերը դրա հատուցումն են»,— նշել է պետքարտուղարը։

Source: https://news.am/hy/news/1050081