ԱԷՄԳ-ն Ռուսաստանի Դաշնությունից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ այսօր Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է օբյեկտի գլխավոր ինժեները։
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն [Ռաֆայել] Գրոսին դատապարտում է տեղի ունեցած միջադեպը, որը, նրա խոսքով, անթույլատրելի հարձակում է ատոմակայանի ու դրա ղեկավարության վրա և լրջորեն վտանգում է միջուկային անվտանգությունը։ ԱԷՄԳ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր հարձակումները միջուկային օբյեկտների և դրանց անձնակազմի վրա»,- նշել են կազմակերպությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուկրաինացի զինյալների նպատակաուղղված հարվածի հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը
Source: https://news.am/hy/news/1050061