Հայաստանի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 1 միլիարդ 34,7 միլիոն դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին՝ Կառավարության նիստի ժամանակ։

Այս միջոցներն ուղղվելու են շինարարական կազմակերպությունների հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

Ծրագրերի նպատակն է փողոցների, պուրակների, այգիների ու խաղահրապարակների բարեկարգումը, մշակույթի տների ու մանկապարտեզների կառուցումն ու նորոգումը։ Միջոցներ կհատկացվեն նաև ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման ցանցերի, ինչպես նաև գիշերային լուսավորության համակարգերի ներդրմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու այլ աշխատանքների իրականացմանը։

Source: https://news.am/hy/news/1050108